կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
«Ասացինք՝ ստում եք, ոչ մի աշխատանք էլ չեք անում»․ անհետ կորածների ծնողներին Ա. Աբազյանի փոխարեն այլ պաշտոնյա է ընդունել

«Ասացինք՝ ստում եք, ոչ մի աշխատանք էլ չեք անում»․ անհետ կորածների ծնողներին Ա. Աբազյանի փոխարեն այլ պաշտոնյա է ընդունել

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներին ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի հետ հանդիպել չի հաջողվել։ Նրանց ընդունել է այլ պաշտոնյա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ծնողներից մեկը։

«Ոչ մի բան էլ մեզ չասացին, մենակ՝ աշխատում ենք, ես էլ ասացի՝ սուտ եք խոսում, աշխատանք չկա։ Մենք ասացինք՝ ուղղորդեք՝ ով կարող է մեր երեխաների հարցով ստույգ պատասխան տալ, բայց, փաստորեն, ոչ մեկն էլ չի կարող։ Մենք ոչ մի բան չենք կարող անել, մնում է միայն պարբերաբար հիշեցնելը մեր երեխաների մասին պետական կառույցներում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ծնողներն այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ի մոտ սպասում էին Արմեն Աբազյանի հետ հանդիպման։ Նրանց խոստացել էին 15։00-ին ընդունել։

 

  • Կիսվել: