հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արզումանյան փողոցի վթարային շենքեր բնակիչների վարձի մի մասը կփոխհատուցի քաղաքապետարանը

Արզումանյան փողոցի վթարային շենքեր բնակիչների վարձի մի մասը կփոխհատուցի քաղաքապետարանը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր ներկայացրել է Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի քանդման և դրանց փոխարեն նոր բազմաբնակարաններ կառուցելու ծրագիրը։

Նրա խոսքով՝ այժմ կազմվում են բնակարանների նկարագրության արձանագրությունները․ «Գործընթացը նորմալ է գնում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բնակիչները հատուցումների չափի հետ կապված հարցն են բարձրացնում. «Հատուցումների չափը, որը, ենթադրաբար, մինչև շենքի կառուցումը իրենց պետք է տուն վարձակալելու համար, նրանք փոքր են համարում։ Մենք ևս մի անգամ շուկայի ուսումնասիրություն կատարեցինք և համաձայնեցինք քաղաքացիների հետ։ Ոչ մեծ բարձրացում է լինելու, քանի որ կառուցապատողի հետ արդեն որոշակի բյուջեի պայմանավորվածություն ունենք։ Կարծում եմ՝ համայնքի բյուջեից պետք է ֆինանսավորենք։ Մեծ գումար չէ, երկու տարվա մեջ ընդհանուր 40 մլն դրամի մասին է խոսքը»։

  • Կիսվել: