երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
 Արզնիի ձորում ջրի հոսքի պատճառով քարաթափում է տեղի ունեցել. կա փլուզման վտանգ

Արզնիի ձորում ջրի հոսքի պատճառով քարաթափում է տեղի ունեցել. կա փլուզման վտանգ

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:5-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրի հոսքի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Տեղում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Ժամանել են նաև Կոտայքի մարզպետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները, ովքեր տրակտորով ճանապարհին թափված քարերը հեռացնում են, սակայն խնդիրը դրանով լուծված պետք չէ համարել, որովհետև կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ուենա: 

  • Կիսվել: