երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արզաքանցյանի կնոջը՝ Նատալիա Ռոտենբերգին վերաբերող անձնական վարկաբեկիչ տեսանյութ չհրապարակելու համար նրանից պահանջել են խոշոր գումար 

Արզաքանցյանի կնոջը՝ Նատալիա Ռոտենբերգին վերաբերող անձնական վարկաբեկիչ տեսանյութ չհրապարակելու համար նրանից պահանջել են խոշոր գումար 

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 25-ին «Արզաքանցյան Տիգրան» հիմնադրամի հիմնադիր Տիգրան Արզաքանցյանը հաղորդում է տվել այն մասին, որ հաղորդագրություն է ստացվել ոմն օպերատոր էդիկից, որ վերջինիս մոտ առկա է իր անձը վարկաբեկող տեսանյութ:

Ըստ նույն աղբյուրի, Արզաքանցյանին սպառնացել են հրապարակել տեսանյութը, որից հետո նա կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգից տեղեկացել է, որ օպերատորը պահանջել է 8.000.000 դրամ՝ տեսանյութը համացանցում չտարածելու համար: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: