ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արզականում բռնկված հրդեհը մարվել է

Արզականում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի Ծաղկունյաց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 21:55-ին: Այրվել են տան (մոտ 250 քմ) ննջասենյակի գույքը՝ մոտ 16 քմ և տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 10 քմ։

  • Կիսվել: