ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արթուր Դանիելյանը հրավիրվել է ԱԱԾ

Արթուր Դանիելյանը հրավիրվել է ԱԱԾ

«Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանին հրավիրել էին ԱԱԾ։ Այս մասին իր գրառման մեջ հայտնում է Դանիելյանը։

"Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ-ից որտեղ հրավիրվել էի վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար: Ըստ երևույթի քննվող քրեական գործը միտված է պատերազմի աղետալի ընթացքի պատասխանատվությունը բարդել սպայական կազմի ուսերին, ինչը որևէ աղերս չունի իրականության հետ: Քիչ անց Ադեկվադի էջի ուղիղ եթերում կանդրադառնամ այս թեմային ավելի մանրամասն",- գրել է նա:

  • Կիսվել: