շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտիստ Գրիգորի Լեպսը սկսում է իր բրենդային բիզնեսը Հայաստանի հետ

Արտիստ Գրիգորի Լեպսը սկսում է իր բրենդային բիզնեսը Հայաստանի հետ

Հայտնի ռուսական էստրադային կատարող Գրիգորի Լեպսը սկսում է իր բրենդային բիզնեսը Հայաստանի հետ և հայ արտադրողներին կոչ է անում միանալ իր նախագծին: Վերջերս Մոսկվայում տեղի ունեցավ "Պրոդէքսպո" խորագրով ցուցահանդես, որտեղ ռուս դերասանն ու նրա բիզնես գործընկերները միջոցառման հյուրերին անձամբ են ներկայացրել "Գրիգորի Լեպսի աղուհացի" նոր բրենդը, գրում է Արմինֆո-ն:

Արտիստն ինքն է դիմավորել հյուրերին եւ շնորհանդեսից առաջ մի քանի բառ արտասանել։ "Իմ գործընկերներն իրենց գործի մասնագետներն են, ովքեր կարողացել են ստեղծել իրական որակյալ արտադրանք: Իսկ իմ խնդիրն է միայն համտեսման գործընթացը, նորույթ պատրաստելը և տեխնոլոգների հետ շփվելը։ Հուսով եմ, որ մեզ համար և մեր բրենդի համար, ես ասում եմ մեր ապրանքանիշը, չէ որ դա ոչ միայն իմ ապրանքանիշն է, այլև իմ գործընկերների բրենդը, ցուցահանդեսը Ձեզ հնարավորություն կտա ավելի շատ բան իմանալ մեր արտադրանքի մասին, և վստահ եմ, որ շատ շուտով այն կհայտնվի Ռուսաստանի բոլոր խոշոր առևտրային ցանցերում":

Նախագիծը հիմնված է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բնակչության համար օրգանական արտադրանքի ստեղծման գաղափարի վրա: Ընկերության համասեփականատեր, ինչպես նաև Գրիգորի Լեպսի գործընկեր  Կարեն Տատինցյանը կիսվել է կազմակերպության հետագա ծրագրերով։  "Մենք շեշտը դնում ենք որակյալ արտադրանքի արտադրության վրա և ձգտում ենք, հաշվի առնելով այս ոլորտում մեր երկարամյա աշխատանքային փորձը, նախապատվությունը տալ ավելի շատ հայկական արտադրանքի արտադրությանը,  քան մյուս արտադրանքին։  Ավանդական բաղադրատոմսերի և արտադրանքի որակի հիման վրա մենք հույս ունենք ներգրավել հայ գյուղարտադրողներին՝ որպես մեր արտադրանքի մատակարար։  Այսօր ունենք 18 հարթակ, որոնց մեծ մասը գտնվում է Հայաստանում։  Մեր նպատակն է հասնել առաջատար դիրքի արտադրանքի արտադրության գործում, ուստի մենք անհամբերությամբ սպասում ենք հայ արտադրողներին մեր նախագծին մասնակցելու համար", - ընդգծել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Կարեն և Վահե Տատինցյաններին պատկանող "Ֆուդ Միլկ" ընկերությունը արտադրում էր միայն կաթնամթերք, սակայն Գրիգորի Լեպսի հետ համատեղ ընկերությունն արդեն երեք տարի արտադրում է Պահածոներ,  բաստուրմա, սուջուխ և այլ էկոլոգիապես մաքուր մթերքներ:

  • Կիսվել: