երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արթիկում «KamAZ»-ը բախվել է շինության պատին․ վարորդը տեղում մահացել է

Արթիկում «KamAZ»-ը բախվել է շինության պատին․ վարորդը տեղում մահացել է

Մայիսի 22-ին, ժամը 12։13-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1963 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կիսակառույց շինության պատին, ինչի հետևանքով պատից մոտ 30 քմ հատված փլուզվել է․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

  • Կիսվել: