երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արթիկ համայքի որոշ բնակավայրերում ձյան առատ տեղումների պատճառով խափանվել է ինտերնետ կապը

Արթիկ համայքի որոշ բնակավայրերում ձյան առատ տեղումների պատճառով խափանվել է ինտերնետ կապը

Հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով: Շիրակի մարզի Արթիկի շրջանի որոշ համայնքներում ձյան շերտի բարձրությունը 24-25 սմ է հասել։

Որոշ բնակավայրերում ձյան առատ տեղումների պատճառով խափանվել է նաև ինտերնետ կապը։ Շիրակի մարզի Սպանդարյան համայնքից Infoport.am-ին հայտնեցին, որ  բնակավայրի որոշ հատվածում այս պահին նաև էլեկտրականություն չկա, քանի որ շուռ են եկել մի քանի էլեկտրական սյուներ՝ վնասելով ինտերնետ կապի մալուխները։

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: