ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել

Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր էջոմ գրում է. «Արտասովոր պայմաններում նշեցինք Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը։ Հիշատակի արարողություններն ամփոփվեցին 10-ժամյա բացառիկ համերգով Ծիծեռնակաբերդի բարձունքից։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ անհատներին, կազմակերպություններին, գերատեսչություններին՝ ամեն ինչ հավուր պատշաճի բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։

Շնորհակալություն մեր հայրենակիցներին, որոնք իրենց վիրտուալ ներկայությամբ մասնակցեցին մեր սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչմանը։

 

Ուժեղ ենք միասին։

#այլևս_երբեք
#հիշում_ենք_և_պահանջում»:

  • Կիսվել: