երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արտաշատի ԲԿ տեղափոխված մանկապարտեզի 16 սաներից 13-ը արդեն դուրս են գրվել

Արտաշատի ԲԿ տեղափոխված մանկապարտեզի 16 սաներից 13-ը արդեն դուրս են գրվել

Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը արդեն դուրս են գրվել: Նրանց վիճակը գնահատվում է բավարար։  Այս մասին հայտնում են Արտաշատի համայնքապետարանից։

Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն այսօր երեկոյան։

2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:

Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։

Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: