շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտաշատի ԲԿ-ի 3-րդ հարկից նետված կնոջ ողնաշարն է վնասվել, ստորին վերջույթները կոտրվել են․ Նա կվիրահատվի կորոնավիրուսից բուժվելուց հետո

Արտաշատի ԲԿ-ի 3-րդ հարկից նետված կնոջ ողնաշարն է վնասվել, ստորին վերջույթները կոտրվել են․ Նա կվիրահատվի կորոնավիրուսից բուժվելուց հետո

Արտաշատի բժշկական կենտրոնի 3-րդ հարկի պատուհանից ցած նետված կորոնավիրուսով հիվանդ կինը այժմ գտնվում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ ԲԿ-ի մամուլի հետ կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը InfoPort.am-ին տեղեկացրեց, որ Արտաշատի բժշկական կենտրոնի 3-րդ հարկի պատուհանից ցած նետված կնոջ ողնաշարն է վնասված, իսկ ստորին վերջույթները կոտրված են։

«Պացիենտն այժմ կորոնվիրուսով հիվանդ է, ինչի հետևանքով նրա թոքերի 35 տոկոսն ախտահարված է։ Նրա վիճակը կբարելավվի հետո միայն կվիրահատվի», -փոխանցեց Խաչատրյանը։

Նկատենք, որ սա կնոջ ինքնասպանության առաջին փորձը չէ, և մինչև կորոնավիրուսով վարակվելը ևս նա դիմել է նման քայլի։

  • Կիսվել: