ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտաշատ խոշորացված համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Արտաշատ խոշորացված համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Արտաշատ խոշորացված համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

՛՛Մարտի 13-ին՝ ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրում ևս փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: