շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Արտառոց վթար ԱԺ-ի դիմաց. ԶԻԼ-ը մասամբ հայտնվել է դիտահորում

Արտառոց վթար ԱԺ-ի դիմաց. ԶԻԼ-ը մասամբ հայտնվել է դիտահորում

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Կեսօրին Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ Կենտրոն թաղապետարանին պատկանող ЗИЛ մակնիշի 095 ԼՍ 64 համարանիշի ավտոմեքենան դիտահորի փլուզման պատճառով մասամբ կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են ՃՈ ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի հետևի անվահեծանը հայտնվել է դիտահորի մեջ, քանի որ այն կառուցողները երևի «սիրտ ու հոգի են դրել» կառուցման համար, իսկ եթե որակյալ կատարեին աշխատանքները, ЗИЛ-ը այս օրը չէր ընկնի:

  • Կիսվել: