Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ԶՊՄԿ-ի ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին. հայտարարություն
ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք, հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում իրենց աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքի էջից։
«Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,-ասված է հաղորդագրության մեջ: