երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց

Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Արտանիշի և Նորաշենի արգելոցներին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 195 հատ խեցգետնաորսիչ և 35 հատ ձկնորսական ցանց:

Խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: