շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ

Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ

Անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանության հատուկ դասակի ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: