ուրբաթ, հուլիս 19
19 / 7 / 2024
Արտակարգ իրավիճակ Վանաձորում․ քամին տապալել է մեծ թվով հսկայական եղևնիներ

Արտակարգ իրավիճակ Վանաձորում․ քամին տապալել է մեծ թվով հսկայական եղևնիներ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասում և Մյասնիկյան փողոցում մի քանի հսկայական եղևնիներ արմատից պոկվել ու տապալվել են։ Վնասվել են շենքերի պատուհաններ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, Փրկարար ծառայության Լոռու մարզային փրակարարական վարչության օպերատիվ խումբը։ 

Տեղում են նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ու Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, ովքեր գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի հանձնարարականով սահմանազատել են տարածքը և իրականացնում են ուժեղացված ծառայություն։ 

Մանրամասները՝ քիչ ուշ:

  • Կիսվել: