երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Արտակարգ իրավիճակ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակվել է

Արտակարգ իրավիճակ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակվել է

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության  Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և Ալավերդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, Ալավերդիի փրկարարական ջոկատի պետ Արմեն Գաբրիելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել ու արդեն ճանապարհը բացելու ուղղությամբ հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում ճանշինականները:Դեպքի վայր է ժամանել նաև Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում կարգադրությամբ մարզպետարանի աշխատակիցները նույնպես միացել են և օգնում են փրկարարներին ու ճանշինականներին՝ ճանապարհի վրայից հեռացնելով հողազանգվածը:Մարզպետարանի աշխատանքերը տեղում ղեկավարում է մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ նշված հատվածում պարեկները անցել են ուժեղացված ծառայության: 

  • Կիսվել: