հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակարգ դրության ռեժիմի կանոնների ապահովումը հսկելու նպատակով ոստիկանությունը ստուգայցեր է իրականացրել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջաններում

Արտակարգ դրության ռեժիմի կանոնների ապահովումը հսկելու նպատակով ոստիկանությունը ստուգայցեր է իրականացրել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջաններում

Համավարակի կանխարգելման շրջանակներում արտակարգ դրության ռեժիմի կանոնների ապահովումը հսկելու նպատակով ոստիկանությունը ստուգայցեր է իրականացրել Դավիթաշեն, այնուհետև Նորք Մարաշ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջաններում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասացՀՀոստիկանապետԱրմանՍարգսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Համավարակի կանխարգելման շրջանակներում արտակարգ դրության ռեժիմի իրավական հիմքերի և կանոնների ապահովման ուղղությամբ ոստիկանության կողմից տեսչական մարմինների հետ փոխգործակցության շրջանականերում իրականացվել են ռեյդեր, ստուգայցեր։ Դավիթաշենում, Նորք Մարաշում և Նուբարաշենում ռեյդեր իրականացվել են 2 օր շարունակ։ Այսօր՝ մայիսի 28-ին ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում։ Այդ ռեյդերի ընթացքում եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ։

Այսինքն՝ ուսումնասիրություններից և ստուգայցերից հետո դարձյալ ոստիկանական կարգախմբերն ու տեսչական մարմինների աշխատակիցները վերադարձել են նույն տարածք և ստուգել, թե որքանով են պահվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության՛՛։

Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանապետի, ռեյդերի արդյունքներով, Դավիթաշենում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշենում և Նորք Մարաշում՝ 124 քաղաքացի։ Տեսչական մարմինների կողմից ընդհանուր առմամբ կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն։

  • Կիսվել: