հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դեպք Վայոց Ձորում. տղամարդը փորձել է նռնակ պայթեցնել, օպերլիազորը վնասազերծել է նրան

Արտակարգ դեպք Վայոց Ձորում. տղամարդը փորձել է նռնակ պայթեցնել, օպերլիազորը վնասազերծել է նրան

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը` Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գևորգ Բաղդասարյանը, ով փորձել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 22 շենքի 3-րդ մուտքի դիմաց նռնակ պայթեցնել, նրան կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ Արամ Բաբայանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբայանն աշխատում է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով օպերլիազոր:

Հավաքվածներն ասում էին նաև, որ Գ. Բաղդասարյանն ու Ա. Բաբայանը բարեկամներ են: Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները` սկզբնաղբյուրում:  

  • Կիսվել: