շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. ավտոքարշակի վրայից Նիվան առաջ է ընթացել, բախվել ծառին

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. ավտոքարշակի վրայից Նիվան առաջ է ընթացել, բախվել ծառին

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 07։00-ից 07։30-ն ընկած ժամանակահատվածում ավտոքարշակի վրայից ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան իջեցնելիս Նիվայի մեջ գտնվող վարորդը պատահաբար գազի սեղմակը սեղմել է և ավտոմեքենան քարշակի վրայից առաջ է ընթացել և բախվել ծառին։ 

Կայքի տեղեկություններով` տուժածներ չկան։ Պարզվել է՝ դեպքը տեղի է ունեցել Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ Երևանյան փողոցում։ Դեպքի վայր են ժամանել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն բժիշկների կարիքը չի զգացվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: