շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նորատուսում տեղի է ունեցել պայթյուն և տան փլուզում. 75-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Նորատուսում տեղի է ունեցել պայթյուն և տան փլուզում. 75-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 1-ին  պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից   ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ: Ժամանել  է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հոհվհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ  վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 75-ամյա Նուրիջան Հարությունյանն է, ով  ժամը 09:00-ի սահմաններում Սևանի փողոցի 12-րդ  նրբանցքի իր տան նկուղի դուռը բացելու ժամանակ ծխախոտ է փորձել վառել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն և առանձնատան որոշ հատվածներ փլուզվել են, իսկ Ն. Հարությունյանը պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել ու տեղափոխվել «Գավառ»  բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևան քաղաքի այրվածքաբանական կենտրոն:

շՓաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: