հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. ուսումնարանի քիմիայի դասասենյակում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են

Արտակարգ դեպք՝ Երևանում. ուսումնարանի քիմիայի դասասենյակում հրդեհ է բռնկվել, աշակերտները տարհանվել են

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի դասասենյակում, ուսանողները տարհանվել են:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան:

  • Կիսվել: