երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում փոշեկուլ-ավտոմեքենան աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է

Արտակարգ դեպք Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղում փոշեկուլ-ավտոմեքենան աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Ռազմիկ Ս.-ն ՍКМ մակնիշի փոշեկուլ-ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն գումարտակի մոտոպարեկներ Վարդան Միրզոյանն ու Սերգեյ Հարությունյանը:

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կողաշրջված փոշեկուլ-ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

  • Կիսվել: