չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Արտակարգ դեպք՝ Երևանում. «Շողակաթ» հեռուստաընկերության մոտ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Շողակաթ» հեռուստաընկերության մոտ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում

Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ. Հովսեփյան փողոցում՝ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Պարեկները տեղում սահմանազատել են տարածքը, կագավորել են երթևեկությունը, իսկ հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

 

Մինչև հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 52-ամյա Գևորգ Փ.-ն: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պարզվել է, որ այրվել են շարժիչի հատվածը, մարտկոցը և էլեկտրական լարերը:

  • Կիսվել: