երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Արտակարգ դեպք Երևանում․ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում հսկայական ծառը տապալվել է՝ վնասելով ավտոմեքենաներ

Արտակարգ դեպք Երևանում․ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում հսկայական ծառը տապալվել է՝ վնասելով ավտոմեքենաներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 20:30-ի սահմաններում, քամու հետևանքով, Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում ծառը տապալվել ու վնասել է տրանսպորտային միջոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ դեպքի վայր կժամանեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն անվտանգ վայր։

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

  • Կիսվել: