հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Opel Astra-ում

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել կայանված Opel Astra-ում

Հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 08:35-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բեկնազարյան փողոցի թիվ 3/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Հայկ Հովհաննիսյանին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:   Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուծածներ չկան: 

Մասամբ այրվել է ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:  

  • Կիսվել: