չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով։

Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։ Այս պահին այդ տեղեկությունները քրեական և համայնքային ոստիկանները պարզում են։

  • Կիսվել: