հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում.Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի» հարևանությամբ գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք Երևանում.Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի» հարևանությամբ գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի»  մոտակայքում, ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող սննդի կետի հետնամասում: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

 Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, ապա մարել: Ամբողջությամբ այրվել է սննդի օբյեկտի  1 պահարան և  սառնարան: 

  • Կիսվել: