երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով Հրազդանի կիրճում կողաշրջված հայտնվել է Հրազդան գետում

Արտակարգ դեպք Երևանում․ 37-ամյա վարորդը Nissan Tiida-ով Հրազդանի կիրճում կողաշրջված հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Արամ Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժիշկների օգնությունից։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավտոմեքենան վարորդի, նրա ընկերների և պարեկների օգնությամբ դուրս է բերվել գետից և տեղափոխվել անվտանգ վայր։

  • Կիսվել: