ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Երևանում

Արտակարգ դեպք՝ Երևանում

Այսօր՝ հուլիսի 10-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Հյուսիսային պողոտայում ոստիկանության պարեկային ծառայության  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Արփինե Հովհաննիսյանին ու Արամ Գևորգյանին մոտեցել են մի քանի քաղաքացի և հայտնել, որ պողոտայում վիրավոր քաղաքացի կա:

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, նախ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել,  վիրակապել են վնասված դաստակը, ապ ահազանգել շտապօգնություն:

Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթպահ խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի է: 

  • Կիսվել: