կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. օտարերկրացին ոստիկաններին հայտնել է, որ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. օտարերկրացին ոստիկաններին հայտնել է, որ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել

Հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել օտարերկրյա պետության 27-ամյա մի քաղաքացի (նախաքննության շահերից ելնելով, այս պահին ինքնությունը չենք հայտնում) և հայտնել է, որ ժամը 23:20-ի սահմաններում Աբովյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում անհայտ անձը սեքսուալ բնույթի գործողություն է  կատարել իր նկատմամբ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու հատկանիշով, ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օտարերկրացին հայտնել է նաև, որ սեքսուալ բնույթի բռնություն կատարելու ընթացքում այդ անձն անընդհատ կրկնել է «թենքյու - թենքյու» արտահայտությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
© https://shamshyan.com/hy/article/2023/07/13/1242611

  • Կիսվել: