երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. հրդեհ է բռնկվել էջմիածնում հայտնի «Ծիրան» սուպերմարկետում. ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. հրդեհ է բռնկվել էջմիածնում հայտնի «Ծիրան» սուպերմարկետում. ժամանել է հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի տանիքից կրակ ու ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահան Վահանյանը և պարեկներ Արթուր Թոխատյանն ու Արամ Ալավերդյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի տանիքում, իսկ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:  

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

  • Կիսվել: