ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ «Ծիրան» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել․ ժամանել է հրշեջների 3 մարտական հաշվարկ

Արտակարգ դեպք Երևանում․ ահազանգ է ստացվել, որ «Ծիրան» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել․ ժամանել է հրշեջների 3 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սուպերմարկետի ներսի և դրսի կողմերից՝ էլեկտրալարերից առաջացած կայծից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

  • Կիսվել: