ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ կայանված Niva-ն ինքնաբերաբար շարժվել է և  300 մետր գլորվելով հայտնվել ձորում

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ կայանված Niva-ն ինքնաբերաբար շարժվել է և 300 մետր գլորվելով հայտնվել ձորում

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում 19-ամյա Արթուր Ավետիսյանի կողմից Լուսագյուղից դեպի «Վիրիվանք» տանող ճանապարհին կայանված VAZ 2121 մակնիշի ավտոմեքենան տեղից ինքնաբերաբար շարժվել և, մոտ 300 մետր գլորվելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ապարանի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Միհրան Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Տիգրան Բարսեղյանն ու Վարդան Իսրայելյանը։

Ավտոմեքենան փրկարարները պարեկներն ու քաղաքացիները հատուկ ճոպանի միջոցով դուրս են բերել և տեղափոխել անվտանգ վայր։ 

  • Կիսվել: