երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում

Այսօր՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 39-ամյա Հակոբ Գ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

  • Կիսվել: