ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Արշակ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին

Արշակ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին:

«Այսօր՝ ապրիլի 24֊ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար:

Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին՝ «Ռոստելեկոմ» Հայաստան, «Վեոն Արմենիա», «Վիվա֊ՄՏՍ», «Յուքոմ», «Ղ֊տելեկոմ», Նիկիտա Մոբայլ ընկերություններին:

Նրանց աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից յուրաքանչյուրը կարող է 1915 համարին 1 դրամ սակագնով կարճ հաղորդագրությհան (SMS) միջոցով ուղարկել իր անուն, ազգանունը, իսկ արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու դեպքում՝ +37433191500 հեռախոսահամարին, և հուշահամալիրի պատին ողջ գիշեր հնչող երաժշտական կատարումների ընթացքում լուսային արտացոլման տեսքով ներկա գտնվել և հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:

Հավելեմ, որ յուրաքանչյուր համարից կարող եք մինչեւ 5 անուն ուղարկել։

Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի օր է եւ միեւնույն ժամանակ՝ համախմբվելու, միավորվելու:

Առողջ եղեք, միասնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն»,- գրառել է նախարարը:

  • Կիսվել: