հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը հերքում է իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Արսեն Թորոսյանը հերքում է իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է իր և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը։

՛՛Որոշ կայքերում տարածում գտած լուրը, թե իբրև իմ և անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, ամբողջությամբ սուտ է և հորինվածք։

Հորդորում եմ զերծ մնալ անդեմ և անարժեք աղբյուրների կողմից հորինված կեղծիքները տարածելուց՛՛,-նշել է Թորոսյանը։

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, իբրև թե օրերս կառավարության շենքում անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների ծնողները ծեծել են Արսեն Թորոսյանին՝ ՛՛դրսևորած լկտի պահվածքի համար՛՛։ Նշվում էր, թե միջադեպը տեղի է ունեցել օրերս, երբ ՊՆ շենքի մոտ բողոքի ակցիան դադարեցնելուց հետո ծնողները այցելել են կառավարություն՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին:

  • Կիսվել: