Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է․ փոխնախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը՝պատասխանելով հարցին, թե ինչու՞ նախարարը կառավարության նիստին չէր մասնակցում։
«Մենք նույնպես անմասն չենք մնացել, Առողջապահության նախարարությունում ունեցել ենք դեպք, որի պատճառով որոշ աշխատակիցներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, ինքնամեկուսացված են»,- ասաց նա։



