շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Արսեն Թորոսյանն այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի Սպիտակի և Վանաձորի սոցիալական բնակարաններ

Արսեն Թորոսյանն այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի Սպիտակի և Վանաձորի սոցիալական բնակարաններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի Սպիտակի և Վանաձորի սոցիալական բնակարաններ։
 
Նախարարը շրջել է տարածքներում, ծանոթացել շինությունների պայմաններին, ինչպես նաև հետևել Վանաձորի սոցիալական բնակարանների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ 
 
Արսեն Թորոսյանը ուսումնասիրել է շինության հիմնանորոգման նախագիծը, տվել համապատասխան հանձնարարականներ՝ նախատեսված աշխատանքները պատշաճ և սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։ 
 
Նախարարն ընդգծել է նաև «Օթևան» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարանների հստակ գույքագրման և բաշխման կարևորությունը, ինչը կնպաստի ոլորտային քաղաքականության թիրախային իրականացմանը։

  • Կիսվել: