ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- գրել է Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որի թեստի պատասխանը ևս բացասական է: Սուրեն Պապիկյանը ևս ինքնամեկուսացված է:

  • Կիսվել: