ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ պատասխանն արդեն հայտնի է

Սուրեն Պապիկյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել․ պատասխանն արդեն հայտնի է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսով վարակվածության թեստ է հանձնել:

1lurer.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացրեց, որ Պապիկյանի թեստը բացասական է եղել: Այնուամենայնիվ, նախարարը կմնա ինքնամեկուսացված, միաժամանակ՝ հեռավար կարգով շարունակելով աշխատանքը:

Նախարարն այսօր չէր մասնակցել Կառավարության նիստին:  ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, ինչի պատճառով Պապիկյանն ինքնամեկուսացվել է:

  • Կիսվել: