Արսեն Մարգարյանը դատապարտվել է 4․5 տարի ժամկետով ազատազրկման
Բլոգեր Արսեն Մարգարյանը, որը հայտնի է բավականին էքսցենտրիկ հայտարարություններով, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։ Նա մեղադրվում է նացիզմի արդարացման համար։
Դատարանը նաև արգելել է Մարգարյանին չորս տարի զբաղվել ինտերնետային կայքերի ադմինիստրացիայով: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։



