երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արփի գյուղում առանձնատնից գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր

Արփի գյուղում առանձնատնից գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր

Հունվարի 13-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ նախորդ տարվա նոյեմբերին մարզում բնակվող երկու երիտասարդ մտել են Արփի գյուղի մի առանձնատուն ու գողացել բջջային հեռախոսներ, օծանելիքներ, կենցաղային այլ իրեր։

Ոստիկանությունից հայտնում են, որ մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները կասկածվողների ինքնությունը պարզելուց հետո նրանց հրավիրեցին բաժին, որտեղ երիտասարդները տվեցին խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու եւ տուժողին վերադարձնելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

  • Կիսվել: