կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի՝ Ադրբեջանի կողմից թիրախավորման հերթական դեպքը

Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի՝ Ադրբեջանի կողմից թիրախավորման հերթական դեպքը

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը: Այս մասին ասված է ՀՀ ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

՛՛Այսօր 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:

Նման գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և պետք է խստագույնս դատապարտվեն՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: