չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Առողջապահության նախարարությունում կգործի էթիկայի հանձնաժողով

Առողջապահության նախարարությունում կգործի էթիկայի հանձնաժողով

Բժշկական որևէ կենտրոնում՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
 
Առողջապահության նախարարությունն անկախ փորձագետներից կազմել է հանձնաժողով, որը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833):
 
Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն (հասցե` Կառավարական տուն 3) փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ կցված փաստաթղթերը և նյութերը):
 
Առողջապահության նախարարությունը համաձայն հաստատված ընթացակարգի փակ ծրարը տրամադրում է էթիկայի հանձնաժողովին:
 
Հանձնաժողովի եզրակացության արդյունքում, օրենքով սահմանված կարգով, բուժաշխատողը կարող է ենթարկվել պատասխանատվության:

  • Կիսվել: