չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Առողջապահության նախարարությունն ու ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը  երկամյա համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Առողջապահության նախարարությունն ու ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը երկամյա համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպել եմ ԱՀԿ 77-րդ առողջապահական համաշխարհային վեհաժողովի շրջանակներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

՛՛Քննարկել ենք առողջապահական համակարգի հզորացմանը, հասանելի և որակյալ առողջապահության ապահովմանը, արտակարգ իրավիճակներին, մարտահրավերներին արդյունավետ հակազդելու մոտեցումները։

Ներկայացրել եմ համապարփակ ծածկույթի իրականացմանն ուղղված մեր ջանքերը, առողջության առաջնային օղակում կատարվող բարեփոխումները, էլեկտրոնային դեղատոմսի անցման մեր նախաձեռնումը։

Կարևորեցի ԼՂ֊ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցման համար երկարաժամկետ ծրագրերի մշակումը։

Առիթն օգտագործելով` ամրագրեցինք առաջիկա համատեղ անելիքները` Առողջապահության նախարարության և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև 2024- 2025թթ. Երկամյա համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ:

Առաջարկեցի միջազգային բնույթի ԱՀԿ առողջապահական առաջիկա միջոցառումներն անցկացնել Հայաստանում՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: