ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել Covid-19-ի հետևանքով մահացած անձանց

Առողջապահության նախարարությունն առաջարկում է դիահերձել Covid-19-ի հետևանքով մահացած անձանց

Առողջապահության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի փոփոխույթան նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է դիահերձել կորոնավիուրսի հետևանքով մահացած անձանց:

Ըստ նախագծի՝ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումներից պարզ է դարձել, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հատուկ պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը: 

  • Կիսվել: