ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

Անահիտ Ավանեսյանը ՌԴ պատվիրակության հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկոախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։
 
ՌԴ պատվիրակության եռօրյա ացի նպատակն է ուսումնասիրել և մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման և հետազոտության իրականացման հարցում։
 
Նախարարն ընդգծել է, որ վերջին երկու տարում Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հետ համագործակցության կարևորությունը COVID-19-ի դեմ պայքարում:

  • Կիսվել: